Իմ օրինակը

Աննա Հովհաննիսյանի օրինակը

Բնությունը շռայլ է գտնվել Լոռու մարզի նկատմամբ, յուրաքանչյուր անկյուն հարուստ է հրաշալի բնապատկերներով, հայտնի ու անհայտ վայրերով, – ասում է Աննա Հովհաննիսյանը, ում կես կատակ կես լուրջ անվանում են «Լոռվա տուրիզմի նախարար», քանի որ հենց նրա շնորհիվ մարզում ավելացել են զբոսաշրջիկները։ Ամեն ինչ սկսվել է 2 տարի առաջ, երբ շրջում էր Լոռվա գյուղերով, ծանոթանում տեղացիների հետ, լսում նրանց պատմությունները, հեռախոսով լուսանկարում գեղեցիկ վայրերն ու տեղադրում ֆեյսբուքում բացած «Բարի գալուստ Լոռի» խմբում։

Լուսանկարը՝ Աննայի ֆեյսբուքյան էջից

Աննա ծնվել է Երևանում, մեծացել Վանաձորում, այժմ որպես ծրագրերի համակարգող աշխատում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Լոռիում նրան շատերը են ճանաչում ու սիրով հյուրընկալում գյուղերում, իսկ ահա տուրիստական ընկերությունները հաճախ հենց նրանից են պարզում այն յուրօրինակ վայրերի տեղանքը, որոնք նա լուսանկարում է ու տեղադրում է արդեն  29 հազաար հետևորդ ուենցող «Բարի գալուստ Լոռի» խմբում։ Ի դեպ Արևաձագի ձորն ու Ցից քարը հենց այդպես են հայտնի ու սիրելի տեսարժան վայր է դարձել։

Արևածագի ձորի հայտնի լուսանկարը

Մտածում է տուրիստական ընեկերություն ստեղծել, բայց ոչ ստանդարտ, այլ գյուղի բնակիչների հետ համագործակցելով։ Օրիանակ հյուրերին հենց գյուղացիները դիմավորեն, տեսարժան վայերը ցույց տան, իրենց գյուղաթերքն առաջարկեն։
Լուսանկարչությունը Աննայի սիրելի հոբբին է, բայց Արցախյան 44–օրյա պատերազմից հետո դեռ չի կարողանում վերկանգնվել։ Պատմում է, որ մինչև պատերազմը շատ պլաններ ուներ Լոռին զարգացնելու համար, չէր անտեսել նաև մյուս մարզերը, մտածում էր Տավուշի համար էլ խումբ բացել, ներկայացնել տավուշյան գեղեցիկ սարերն ու ձորերը, բայց պատերազմը սառեցրեց բոլոր ծրագրերը։ Սեպտեմբերի 30–ին Աննան արդեն կամավորագրվել էր, անհարժեշտ իրերով բեռնված գնացել Արցախ։

Աննա Հովհաննիսյան

Պատերազմի մասին Աննան չի ցանկանում խոսել, համեստորեն ասում է, որ ոչինչ չի արել, իր կողքի մարդիկ են գործել, ինքն էլ ընդամենը փոստատար է եղել։


Մինչև 2020թվականի սեպտեմբերի 27–ը ու դրանից հետո Աննայի ծրագրեր 180 աստիճանով փոխվել են։ Այսօր նրա ցանկությունը մեկն է՝ մնալ հայրենիքում, տարբեր ծրագրեր իրականացնելով զարգացնել ու աշխուժացնել մարզային կյանքը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button