Իմ օրինակը

Աղունիկ Շամբարյանի օրինակը

Կատարած աշխատանքի և առաջիկա ծրագրերի մասին 19–ամյա Աղունիկ Շամբարյանը երկար կարող է պատմել։ Սանահին գյուղից է, COAF սմարթ կենտրոնի շրջանավարտ։ Թեև շատ էր ցանականում  ռազմական օդաչու դառնալ, բայց ֆիզիկական տվյալները չեն համապատասխանել։ Այժմ սովորում է Մանկավարժական համալասարանի սուրդոմանկավարժության բաժնում։ Ասում է, որ այս մասնագիտությունն ընտրել է ընդունելության քննություններից մի քանի ամիս առաջ, երբ  հանրակրթական դպրոցում հանդիպել է ոչ բանականոն զարգացում ունեցող երեխաների։
Աղունիկը նախասիրություններ շատ ունի։ Զբաղվում է հուլունքագործությամբ, Սանահինի և հարակից գյուղերի երեխաներին ազգային պարեր ու Մարաշի ասեղնագործություն սովորեցնում։ «Հզոր միտք» և «Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպություններում կամավորական աշխատանք է կատարում, միջոցառումներ կազմակերպում, խոսնակների հետ տարբեր թեմաներով վեբինարներ վարում։

Լուսանկարը՝ Աղունիկի ֆեյսբուքյան էջից

Աղունիկն ապրում է «Ուսանողի տանը», որը Երևանից 60կմ հեռավորության վրա ապրող ուսանողներին կեցություն և ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռում։ Ասում է, որ եթե չլիներ այս նախագիծը, Երևանում ապրելն ու ուսման վարձը վճարելն իր ընտանիքի համար շատ դժվար կլիներ։

Լուսանկարը՝ «Ուսանող տան» ֆեյսբուքյան էջից

Գյուղում չկան այնպիսի կետնրոններ, որտեղ երեխաները կարող են հետաքրքիքր ժամանաց անցկացնել, ֆիլմեր դիտել, դասընթացների մասնակցել,–ասում է Աղունիկին ու հավելում՝ միշտ մտածել է Սանահինում երիտասարդկան կենտրոն բացել և երկարատև աշխատանքներից հետո Սանահին–Սարահարթ թաղամասի մուտքի մոտ, շենքերից մեկի առաջին հարկի սենյակներից մեկը վերանորոգել են, կահավորել և այն դարձել է երիտասարդական կենտրոն, որտեղ պատանիները սովորում են ազգային երգ ու պար, անգլերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, մենթալ մաթեմատիկա և այլն։

Լուսանկարը՝ «ՍաՆաՀին» երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Երիտասադրական թիմի առաջնահերթությունների շարքում Աղունիկը նշում է համայնքի ճանաչելիության բարձրացումը, երիտասարդների համար մոտիվացիայի աղբյուր ստեղծելն ու ամենակարևորը՝ ապաստարանների խնդիրը լուծումը։
Աղունիկն համոզված է՝ պետք է միշտ առաջ գնալ, չբավարարվել այն գիտելիքներով ու հմտություններով, ինչ արդեն ունես և պատնեշ չդառնալ երազանքների իրականացման ճանապարհին։

Ցուցադրել ավելի
Back to top button