Իմ օրինակը

Աբրահամ Ավագյանի օրինակը

Արդեն մեկ ամիս է, ինչ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում գործում է գրադարան-սմարթ կենտրոն։ Նախաձեռնությունը «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի տարբեր սերունդների ուսուցիչներինն է։ Աբրահամ Ավագյանը Կառնուտի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչն է։ 2020–2022թ․–ին «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանակում  դասավանդել է դպրոցում, ծրագրի ավարտից հետո շարունակել։  Պատմում է, որ դպրոցի հարակից տարածքում կառուցված սմարթ– գրադարանի ստեղծմանը նպաստել են թե ուսուցիչ–առաջնորդները, թե աշակերտները, և թե համայնքը։ Հենց այս համախմբված ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ էլ հաղթահարել են բոլոր դժվարությունները։ Կառնուտի սմարթ–գրադարանի գլխավոր խնդիրն այն գրքերով հարստացնելն է։ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը պլանշետներ է նվիրել, որով աշակերտները կարողանում են անհրաժեշտ գրականություն ներբեռնել, հրատարակչություններն ու հեղինակներրը՝ գրքեր։ Այժմ ոչ շատ հարուստ, բայց բավարար գրքային ֆոնդ ունեն։
Աբրահամն ասում է՝ կենտրոնն ոչ միայն գրադարան է, այլև գրողների մասնակցությամբ քննարկումներ, կինոդիտումներ անցկացնելու հարմար վայր։

Կառնուտի միջնակարգ դպրոցում սովորում է 142 աշակերտ, այդ թվում գործող օլիպիականներ, օրեր առաջ էլ 11–րդ դասարանցի Միսակ Տեփանյանը դարձավ բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշարի հաղթող։
Հիմնադրման օրվանից դպրոցում ամբողջական վերանորոգում չի եղել, թեև կան դասասենյակներ, որոնք վերանորոգվել։ Բայց Կառնուտի ու դպրոցի առաջնային խնդիրը շարունակում է մնալ գազամատակարարման հարցը։
Գյուղում ժամանցի կնտրոններ չկան, ոչ ֆորմալ կրթություն էլ երիտասարդները ստանում են անհատների և տարբեր ծրագրերի միջոցով։ Կախված թեմայից Աբրահամը որոշում է դասապրոցեսն անցկացնել նորագություն տեխնոլոգիաների կիրառմաբ, թե ավանդական մեթոդով։

Լուսանկարը՝ Աբրահամի ֆեյսբուքյան էջից

Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից է, թեև չի ցանկանում խոսել այդ մասին, բայց ասում է՝ պատերազմից առաջ և հետո պատմության ուսուցանումն այլ իմաստ ու նպատակ է ստացել։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button