Արփինե Խաչատրյանի օրինակը
Արարատի մարզի Այգեզարդ գյուղից է Արփինե Խաչատրյանը։ Առաջին մասնագիտությամբ կենսաֆիզիկոս մանակավարժ է, բայց արդեն 4 տարի է, ինչ աշխատում է IT ոլորտում։ Պատմում է, որ դեռ դպրոցում դասավանդելու տարիներին մշակութային միջոցառումներ էր կազմակերպում, ազգագրական պարի խումբ էր ստեղծել, դպրոցից դուրս գալուց հետո որոշեց ավանդույթը շարունակել։ Համայնքի պատանիների ու երիտասարդների համար մշակութային և կրթական տարբեր միջոցառումներ ու ծրագրեր անցկացնելու նպատակով Այգեզարդի երիտասարդները ստեղծեցին «Կորիզ» կենտրոնը։
«Կէան» կրթամշակութային կենտրոնի հետ են համագործակցում, մինչև որևէ ծրագիր Այգեզարդում անցկացնելը փորձարարական միջոցառում են կազմակերպում համայանքներից մեկում, օրինակ Ծաղակազարդը նշել են Մեղրաձորում, Համբարձման տոնը՝ Գանձաքարում։ Սա շատ կարևոր է համայանքների միջև կապերի ստեղծման ու փորձի փոխանակման տեսանկյունից, –ասում է Արփինեն ու հավելում՝ այդպես ցանկանում են նաև համայնքների տարբեր սերունդների մինչև կապ ստեղծել։
Այգեզարդում կրթական հնարավորությունների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ Արփինեն դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա բացելու իր երազանքը որոշեց իրականացնել։ Աջակիցների օգնությամբ, միասնական ուժերով 2020 թվականի դեկտեմբերից գյուղում գործում է լաբորատորիան։
Այս ընթացքում ամենադժվարը համայնքի վաստահությունը շահելն էր,–ասում է Արփինեն ու նկատում՝ հիմա արդեն, ոչ միայն հոգեպես է զգում համագյուղացիների աջակցությունը, այլ՝ անհարժեշտության դեպքում նաև նյութական օգնությունը չի ուշանում։
Այգեզարդում գործում է արվեստի դպրոց, մշակույթի տուն, հայամանքն ընդանուր առամբ բարեկարգ է։ «Կորիզ» երիտասարդկան կենտրոնն այժմ աշխատում է ամառային կինոթատրոն ստեղծել ուղղությամբ։ Ծրագիրը համագյուղացիներից մեկն է առաջարկել, ինքն էլ պատրաստ է ֆինանանսավորել։
Արփինեի նպատակը մեկն է՝ լրացնել գյուղի կրթության, ժամանցի այն բացը, որն ինքն է ժամանակին ունեցել և միջավայրը երիտասարդների համար դարձնել գրավիչ ու հետաքրքիր: