Իմ օրինակը

Նարեկ Օհանյանի օրինակը

Հոգատար վերաբերմունքով ու սիրով պետք է պահպանել ու պաշտպանել հայրենի բնության գանձերը,–ահա այս գաղափարախոսությամբ է առաջնորդվում 17 ամյա Նարեկ Օհանյանն ու իր գործունեությամբ խթանում համայնքում էկոկրթության տարածումը։
Նարեկն ապրում է Արարատի մարզի Վեդի քաղաքում, սովորում տեղի ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքում։ Ասում է՝ Հայաստանը բացառիկ է իր բնությամբ, յուրաքանչյուր մարզ աչքի է ընկնում անձեռակերտ բնական հուշարձաններով ու  կլիմայական գոտիներով։

Լուսանկարը՝ Նարեկի ֆեյսբուքյան էջից

Վեդիում էկոակումբ ունի, բնապահպանական մի շարք ծրագրեր իրականացնելով կրթում է իր հասկակիցներին։ Վերջին ծրագրերից մեկը «Հզոր համայանք հզոր պետությունն» էր, որի համահեղինակն ու համակարգողն էր։ Դասընթանցերը եղել են թափոնների ճիշտ կառավարման, 0 աղբ կենսակերպի, բնապահպանական ծրագրերի իրականացման հմտությունների մասին։

Հայաստանում բնապահպանական խնդիրները շատ են, առաջին հերթին առանձնացնում է ջրային ռեսուրսների անբարեխիղճ կառավարումը, հետո՝ հանքարդյունբերությունը, որի ակտիվ զարգացումը կապում է ոչ միայն պետական, միջազգային քաղաքականության հետ, այլև բնակչության մտածելակերպի։ Շատ համայնքներում հանքերի շահագործումն ընդունում են որպես նոր աշխատեղի բացման հնարավորություն, մինչդեռ հանքարդյունաբերությունը ոչ միայն երկրի ընդերքն է սպառում, այլև՝ առողջական լուրջ խնդիրներ առաջացնում։

Արմատ ինժենրական լաբորատորիայի սան է Նարեկը, դպրոց ավարտելուց հետո որոշել է ծրագրավորող դառնալ, մտադիր է ընդունվել Արմերիկյան համալսարան, բայց չի մոռանալու նաև կենսաբանությունը և ուղիներ է գտնելու այն իր ապագա մասնագիտությանը կապելու համար։ 

Նարեկը կատուներ ունի, տարբեր բույսեր է խնամում, փորձում է 0 աղբ կենսակերպ վարել։ Բայց դժվար է մարզում տեսակավորել աղբը, քանի որ չկա  վերամշակման գործարան։
Ասում է՝ մարդը բնության մի մասնիկն է ու եթե հոգատար ու սիրով լինենք, կունենանք հզոր ու ծաղկուն հայրենիք։  

Ցուցադրել ավելի
Back to top button