Իմ օրինակը

Վարդուհի Որսկանյանի օրինակը

Որևէ գործ նախաձեռնելու և Տավուշի մարզի Այգեձոր գյուղի իր հասակակիցների շրջանում օրինակ դառնալու ցանկություն 17–ամյա Վարդուհի Որսկանյանը միշտ է ունեցել։ Չորս ընկերուհիներով արդեն 5 ամիս է, ինչ կտորե պայուսակներ են կարում։ Իրենց փոքրիկ բիզնեսն էլ անվանել են ECO-պարկ։ Ոճայինն ու գեղեցիկը փորձում են համադրել՝ չվնասելով շրջակա միջավայրը։ Պայուսակներին պատկերում են այն, ինչ հաճախորդն է ցանկանում, ունեն նաև հայկական նախշերով կտորե պայուսակներ, որոնց պահանջարկն ամենից շատն է։ Վարդուհին ասում է՝ աղջիկներից յուրքանչյուրը կատարում է այն աշխատանքն, որն իր մոտ լավ է ստացվում, բայց ահա կարել կարողանում են բոլորը։

Լուսանկարը՝ ECO–պարկի ֆեյսբուքյան էջից

Այս ամենից զատ, Վարդուհին հաճախում է Այգեձորում «Մշակութամետ» նախաձեռնության անցկացրած կիթարի, ազգային երգ ու պարի, սոլֆեջոյի դասերին, հետաքրքրվում լուսանկարչությամբ, արվեստի պատմությամբ։ Ասում է՝ այս ամենը համատեղելը բարդ է, բայց հիմա այն տարիքում է, որ ամեն ինչից պետք է օգուտ քաղել։

Հասակակիցները ոգևորվում են տեսնելով Վարդուհու հաջողությունները, իրենք էլ են փորձում տաբեր ծրագրերում ներգրվվել։ Հիմա էլ տարբեր գաղափաներ ունի, բայց ավելի շատ պետք է կենտրոնանա դասերի և ընդունելության քննությունների վրա։ Մտադիր է ընունվել ԵՊԲՀ, ցանկանում է վիրաբույժ դառնալ։

Այգեձորում ժամանացի կենտրոններ չկան, բայց եթե ցանակություն ու ձգտում կա կարող ես ինքդ ստեղծել,–ասում է Վարդուհին ու հավելում, որ «Դասավանդիր Հայաստանի» ծրագրերից մեկին են մասնակցել և ստացած դրամաշնորհով իրագործել երազանքը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button