Ստարտափ Հայաստան

Սյունիքի բարբառով «խոսող» էկո պայուսակներն ամենաշատը վաճառվել են Երևանում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Ելենա Աբրահամյանը ծնունդով Քաջարանից է։ Երկար ժամանակ է ինչ Ելենան էկո կենսակերպ է վարում։ Հենց դա առիթ հանդիսացավ, որ ստեղծի էկոպայուսակներ, որոնք որքան էլ զարմանալի է, բայց խոսում են մարդկանց հետ։  Ելենայի բիզնես գաղափարը էմոցիաների և խառը զգացումների ֆոնին է ստեղծվել, երևի հենց այդպես է Ելենան կարողանում հաղթահարել որոշ ապրումներ և նույնն էլ փոխանցել մարդկանց։

Ելենայի հաճախորդների մեջ ընկերներ կան, իհարկե, բայց մեծամասնությունը անծանոթ մարդիկ են, դա մի ուրիշ, անբացատրելի զգացում է, ասում է Ելենան, երբ քո պատրաստած իրը պետք է լինում այլ մարդու։

Մի քանի ամսվա պատմություն ունեցող բիզնեսը արդարացնում է իրեն, ասում է Ելենան, դա նշանակում է, որ ամեն բան ճիշտ է արվում, դաշտում շատ են նման բիզնեսով զբաղվողները, մրցակցությունից չի վախենում, գիտի, որ եթե լավ բան ես առաջարկում, հաստատ չես կորչի շուկայում։

Պայուակների վրա հիմա միայն Սյունիքի բարբառով մտքեր են տպվում, Ելենան նպատակ ունի այդպես Հայաստանը ներկայացնել։ Հիմա ուշադրությունը կենտրոնացրել է սփյուռքի վրա, ասում է՝ այնտեղ մարդիկ գնահատում են նման աշխատանքները, այստեղ էլ են գնահատում, պարզապես դեռ զարգացած չէ էկո պայուսակների կիրառությունը։ Քաջարանի մի քանի խանութում ներկայացրել է, մարդիկ հետաքրքրվել են ու հավանել, շատերն էլ դեռ չեն հարմարվում, բայց այդ ամենը ժամանակի հարց է, ասում է Ելենան։

Ցուցադրել ավելի
Back to top button