Ստարտափ Հայաստան

SEMA-ն հայկական արտադրության հագուստի բրենդ է, որի հիմքում ազգային տարազն է և ասեղնագործությունը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Վահե Քոթանյանը սիրում է այն ամենն ինչ կապված է ազգայինի հետ, բայց իրական ազգայինի։ Վահեն այն մարդն է, ով անշեղորեն և հստակ կարողանում է մի հայացք նետել ազգային թվացող նախշին և բացահայտել կեղծիքը։ Սոցցանցերում Վահեն հաճախ է օգնության հասնում մարդկանց, որևէ կասկածելի նախշ տեսնելիս մարդիկ միանգամից նշում են Վահեին հրապարակման տակ, Վահեն էլ սիրով բացահայտում է բոլոր կեղծիքները։ Հաճախ մարդիկ չեն կարողանում տարբերել ասենք թուրքական նախշերը հայկականից, և ինչպես ասում է Վահեն, ամեն խաչ և նուռ չէ, որ հայկական ազգային նաշխ կարող է դառնալ։

Վահեի բրենդը՝ SEMA-ն, հայկական արտադրության հագուստի բրենդ է, որի հիմքում ազգային տարազն է և ասեղնագործությունը: Սեման, կարելի է ասել, առաջարկում է այն ամենն ինչ կապված է հագուստի և զարդերի հետ։ Հիմնականում առաջարկվող տեսականին չի սահմանափակվում որևէ տեսանկյունից։ Վահեի հիմնած բրենդի հիմնական ուղղվածությունը հայկական ձևվածքների և ասեղնագործության, մանրանկարչության ամբողջական մշակույթի նորաձևության մեջ մտցնելու և իր տարածման ձևը առաջարկելու գաղափարն է։

Վահեն հստակ նշում է, որ նախշերի խեղաթյուրումը կամ հայկական տարազի իսպառ վերացումը կհանգեցնի հայկական մշակույթի, հայկական դիմագծի բնաջնջման և մեր մշակույթի տարալուծման, որովհետև հայկական դիմագիծն ու մշակույթն են միմիայն տարանջատում հայկականության սահմանները։ Այդ առիթով է նաև ստեղծվել այս բրենդը, ճիշտ է, հաճախ մարդկանց թվում է, թե նմանատիպ հագուստներ կրելն առօրայում հարմար չի լինի, կամ աչքին անսովոր կթվա, բայց Վահեն ունի դրա պատասխանը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button