Ստարտափ Հայաստան

Երեխայի ծնունդից հետո 2000 դրամով կտոր գնելն ու ինչ-որ բան պատրաստելն ինձ համար երջանկություն էր․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Սոնա Մարանդյանը բիզնեսում ներդրումների չափի մասին չի հորինում, ոչ էլ գլուխ է գովում։ Չնչին գումարով է սկսել։ Սոնայի հիմանական աշխատանքի վայրում աշխատակիցները հաճախ են ասում՝ ինչու՞ աշխատանքից դուրս չես գալիս ու զբաղվում քո բիզնեսով, դա քեզ մոտ լավ է ստացվում։ Սակայն Սոնան գրեթե իդեալական կարողանում է համատեղել օֆիսային աշատանքը ստեղծագործականի, ընտանիքի, բիզնեսի ու մնացած ամեն ինչի հետ։ Նրա պատրաստած սփռոցներն ու այլ աքսեսուարները այսօր հասցրել են գերել շատերին, Սոնան էլ հասկացել է՝ եթե մի բան լավ ես անում, պետք է շատ աշխատել ու ավելի լավն անել։ Սոնան աշխատում է բնական կտորների վրա, ներկերն էլ ընտրում է այնպիսին, որ իրը լվանալուց չփչանա։

Սոնան երջանիկ է, որ կարողացել է իր մեջ ուժ գտնել ու ստեղծել բիզնեսը, համարում է, որ դա իր երկրորդ բալիկն է, որին պետք է խնամել, պահել, զարգացնել ու մեծացնել, իսկ ապագայի ծրագրերը Հայաստանում են զարգանալու ու աճելու, Հայաստանը գրկաբաց է ընդունում աշխատող ու ստեղծող մարդկանց։

Ցուցադրել ավելի
Back to top button