Ստարտափ Հայաստան

Արմինեն փոքրիկ կտավներ է ստեղծում, որոնք մարդիկ կարող են կրել որպես զարդ. «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Արմինե Ստամբոլցյանը ծնունդով Ջավախքից է, որտեղ փոքր հասակում հնարավորություն չի ունեցել մանրամասն ուսումնասիրել նկարչական արվեստը, բայց «ձեռքի հետ» նկարել է։ Հետո մեծացել է ու այլ մասնագիտություն ընտրել, չնայած հոգու խորքում միշտ իմացել է, որ մի օր պետք է նկարչությամբ զբաղվի։ Արմինեն փոքրիկ կտավներ է ստեղծում, որոնք մարդիկ կարող են կրել որպես զարդ, դրանք մեկ օրինակից են պատրաստվում, հենց դա է յուրահատկությունը;

Արտադրական ընթացքը հետաքրքիր է ստացվում։ Թվում է չափսերով փոքր են, պետք է որ հեշտ լինի, բայց արի ու տես, որ ավելի բարդ է ստացվում աշխատանքը։ Արմինեն մանրակրկիտ ու սահուն շարժումներով ստեղծում է այդ փոքրիկ կտավները, որոնք առաջին իսկ հայացքից սեր ու ջերմություն են փոխանցում։

Արմինեն հաճախ մտավախություն է ունեցել, որ մասնագետ նկարիչները գուցե տեսնեն աշխատանքներն ու հասկանան, որ դա պրոֆեսիոնալի աշխատանք չէ, սակայն ժամանակի հետ հասկացել է, որ այն, ինչ սիրով ես անում, դա էլ է համարվում պրոֆեսիոնալ, չնայած մեծ ցակություն ունի նկարչության ակադեմիական գիտելիքներ ստանալ։

Բիզնես կրթությունից բացի Արմինեն նաև, իր խոսքով ասած՝ բիզնես «հոտառություն» ունի։ Սակայն այս աշխատանքը մեծ բիզնես երբեք չի դառնալու, այդպես որոշել է Արմինեն, իսկ պատճառը հստակ է՝ սա հեղինակային աշխատանք է։

Ցուցադրել ավելի
Back to top button