Ստարտափ Հայաստան

«Բուսաբույժ պապիկիս բաղադրատոմսով պատրաստած խնամքի միջոցները օգնել են ինձ էլ, շատերին էլ»․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մասնագիտությամբ մանկավարժ Հասմիկ Մեհրաբյանը մի օր պատահական տան իրերի մեջ գտնում է ինչ-որ հետարքիր գրառումներ։ Պարզվում է դրանք Հասմիկի պապիկի գրառումներն էին՝ բազմատեսակ բույսերի և բուսաբուժության մասին։ Հետաքրքրությունից դրդված որոշում է ուսումնասիրել դրանք, հետո հասկանում, որ իրեն դուր է գալիս այդ ամենն ու ավելի է խորանում։Հասմիկը երկար տարիներ քսուկներ ու տարբեր տեսակի խնամքի միջոցներ պատրաստում էր ընտանիքի անդամների, հարազատների և ընկերների համար։ Հետո երբ այդ ամենը տարածվում է, անծանոթ մարդիկ էլ են սկսում հետաքրքրվել, Հասմիկը հասկանում է, որ ժամանակն է աշխատանքն ավելի լուրջ հարթության վրա տեղափոխելը։

Հասմիկը խնամքի միջոցների տարաների վրա գրում է բաղադրությունը, որ մարդկանց համար հասկանալի լինի, արդյո՞ք տվյալ միջոցը ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնի օգտագործման ժամանակ, բայց խոստովանում է նաև, որ կա մի գաղտնի բաղադրիչ, որի մասին չի բարձրաձայնում երբեք։ Դա անվտանգ և օգտակար բաղադրիրչ է։

Հասմիկն իր գործում մասնագիտացել է այնքան, որ կարողանում է անզեն աչքով տեսնել անորակ ապրանքը, սխալն ու խաբեությունը։ Հայ արտադրողի պատասխանատվությունը պետք է բարձր լինի, որ բարձ լինի նաև հայկական արտադրանքի անունն ու կամաց-կամաց վերանա այն կարծրատիպը, թե հայկականն անորակ է, ասում է Հասմիկը։

Ցուցադրել ավելի
Back to top button