Ստարտափ Հայաստան

Բիզնեսս հաջողեց, երբ հասկացա, որ պետք է իմ պատրաստած զարդերը անձամբ կրելու ցանկություն ունենամ։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հայկուհի Մեսրոպյանի պատմությունն սկսվում է, երբ հասկանում է, որ իր պատրաստած զարդերը որքան էլ հավանում էին մարդիկ, մեկ է, ինքն անձմաբ դրանք չի կրի։ Հայկուհին սկսում է աչքին անսովոր զարդեր պատրաստել։ Երեխաների ծնունդից հետո, երբ աշխտելը ֆիզիկապես հնարավոր չէր, ամուսինն առաջարկում է ստեղծել մի այնպիսի բան, որը թույլ կտա թե՛ երեխաների հետ լինել, թե՛ զբաղվածությունն ապահովել, թե՛ գումար աշխատել։

Սկզբում Հայկուհու ձեռագործ զարդերը գնել են հարազատները, ընկերները, հետո արդեն կամաց-կամաց տարածվել է։ Ամեն անգամ անծանոթ մարդուց պատվեր ստանալուց Հայկուհու ուրախությանը չափ ու սահման չի լինում, զգացողությունը, որը քո ձեռքի պատրաստածը պետք է ինչ-որ մարդուն, անփոխարինելի է։

Հայաստանում պետք է մնալ ու արարել, ասում է Հայկուհին ու հավելում, որ Հայաստանը իր բիզնեսին շատ լավ է «վերաբերել» ու շարունակում է նույն կերպ։

Ցուցադրել ավելի
Back to top button