Ստարտափ Հայաստան

Ջեֆ Բեզոսն իր բիզնեսը սկսել է ավտոտնակից, մենք էլ սկսել ենք խոհանոցից։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Արփին ու Անուշը մարկետինգի ոլորտում են աշխատում։ Նկարիչ չեն, քանդակագործ ու դիզայներ էլ չեն, բայց մի օր որոշում են, որ պետք է կնոջ ու տղամարդու դեմքով արձաններ պատրաստեն։ Արփին երկար տարիներ ցանկություն է ունեցել ստեղծել գիպսե արձանիկներ, որոնք կարելի լինի օգտագործել նաև որպես ծաղկաման, որը կապ կունենա բնության ու կանաչի հետ։ Մոտավորապես մեկ տարի առաջ մարտ ամսին էլ հենց ստեղծվեց «ԶՈՒՏԸ»

Արձանիկները կերպար ունեն։ Եթե մարդիկ շատ խորանան, կարող են նկատել նաև նրանց «բնավորությունը», պատկերացնեն, թե, օրինակ, Սարան ինչ երաժշտություն կլսեր, Սարեսն ինչ հոբբի կունենար և այլն։ Աղջիկները սկսում են ինքնուրույն պատրաստել արձանիկները։ Կես ճանապարհից, երբ արդեն զգացել են, որ ստացվում է, նոր հասկացել են, որ սկզբից չեն էլ մտածել կստացվեր, թե՞ ոչ, սկսել են ու հաջողել։

Եթե Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսն իր բիզնեսը սկսել է ավտոտնակից, ուրեմն ինչու Արփին և Անուշը իրենցը չեն կարող սկսել Արփիենց խոհանոցից։ Այո, որոշումը հեշտ չէր, բայց տունը մեծ է, տան անդամները դեռ չեն բողոքում, այդպես գումար են տնտեսում, ինչու՞ չօգտվել հնարավորությունից։

Բիզնեսի ծաղկման ամենալավ շրջանը համընկնում է գարնան ծաղկունքի հետ։ Գարնանը շատ տոներ ունենք, կարելի է ասել՝ ամեն օրն է տոն, այդ շրջանում կարողանում ենք լավ գումար աշխատել, փաստում են աղջիկները։

Ցուցադրել ավելի
Back to top button