Ստարտափ Հայաստան

Պետրոսյանները ծաղիկներին «խոսեցնելով» են գումար աշխատում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Գայանեն և Արմենը քույր ու եղբայր են։ Իրենց փոքրիկ բիզնեսն ունեն։ Երկուսով են հիմնադրել խոսող ծաղիկների բիզնեսը։ Պետրոսյաններից Արմենը, մի օր անսպասելի որոշում է, որ պետք է քրոջ հետ բիզնես ստեղծի: Քույր ու եղբոր ոգևորությունը, կարելի է ասել միանշանակ չի ընդունվել, մայրն ու հայրը մտածել են՝ դե հերթական գաղափարն է էլի, կգա կանցնի։ Այդպես է մտածել նաև Գայանեն։ Քննարկումներից հետո վազում են խանութ, գնում մի մեծ տետր ու սկսում հաշվարկներն ու հետագա անելիքների նախապատրաստական աշխատանքները հանձնել թղթին։

Առաջին քայլը ծաղկաման գտնելն էր։ Թվում էր հեշտ է, բայց խնդիր կար՝ գտնել այնպիսին, որի վրա կկարողանան աշխատել այնպես ինչպես իրենք են մտածել։ Խոսող ծաղկամանների մեջ տարբեր բույսեր են, դրանք Հայաստանից են ձեռք բերվում, իսկ թե ինչ են խոսում նրանք, դա այլ պատմություն է։ Հեշտ չէ ծաղիկնրին ու բույսերին խոսեցնելը, հեշտ է նրանց լսեցնելը։

Գործերը լավ առաջ են գնում, էլ ավելի լավ կլինեն, եթե երկուսն էլ, ասենք, դուրս գան հիմանական աշխատանքից ու զբաղվեն բիզնեսով։ Սա վառ ապացույցն է նրա, որ Հայաստանում հնարավոր է ունենալ բիզնես և հաջողել այնքան, որքան ուզում ես, պարզապես պետք է աշխատել ու շատ աշխատել։

Ցուցադրել ավելի
Back to top button