Ստարտափ Հայաստան

Ուրցը նաև կարող է գեղեցկացնել ու թարմ պահել մաշկը․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Երիտասարդ և գեղեցիկ մնալու ցանկությունը բոլոր տարիքի կանանց հավերժական մոլուցքն է, արդեն վաղուց նաև տղամարդիկ են սկսել հետաքրքվել խնամքի այնպիսի միջոցներով, որոնք մաշկը երիտասարդ են պահում։  Պատմաբաններն ապացուցել են, որ դեմքի, մարմնի և մազերի խնամքը դեռ  հեռավոր անցյալում էր ակտուալ: Հին ժամանակներում կանայք, օրինակ, մաշկը խնամելու համար օգտագործում էին կավ և մոխիր՝ դեմքի և մարմնի համար դիմակներ ստանալու, ինչպես նաև դեկորատիվ կոսմետիկա ստեղծելու համար: Անցել են դարեր և մարդու պահանջմունքներում տեսականորեն շատ բան չի փոխվել։ Այսօր էլ մարդն ուզում է երիտասարդ և թարմ տեսք ունենալ՝ անկախ սեռից և տարիքից։ Օրինակ՝ Աննա Պողոսյանը, մասնագիտությամբ մանկավարժ երաժիշտ է, աշխատում է մանկապարտեզում և դպրոցում, բայց կյանքի ինչ-որ շրջանում հասկանում է, որ պետք է դեմքն սկսել խնամել բնական միջոցներով և ծերացման ընթացքը փոքր ինչ հետաձգել։

Մայր բնությունը կարծես իդեալական է հոգացել մարդու մասին։ Օրինակ՝ ստեղծել հատուկ բույսեր, մրգեր և բանջարեղեն, որոնցով կարելի է  պատրաստել խնամքի այնպիսի միջոցներ, որոնք կարող են դեմքն ու մաշկը հարթ և թավշյա պահել։ Աննան որոշում է օգտվել այդ հնարավորությունից և որոշում է  բնության հետ համագործակցելով բիզնես գործունեություն ծավալել։ Աննան Հայաստանում է սովորել այս ոլորտի բոլոր նրբությունները։ Սկզբից օճառագործություն է սովորել, հետո կամաց-կամաց անցել է խնամքի միջոցներ պատրաստելուն։

Աննան անկեղծանում է, որ մեր օրերում շատ են մարդիկ, ովքեր սկսել են խնամքի միջոցներ արտադրել, ոմանք բարեխիղճ են և հայկականի անունը ամեն հնարավոր ձևով բարձր են պահում, ոմանք էլ պարզապես իրենց բիզնես շահերն են առաջ տանում, իր մասով էլ փաստում է, որ որքան էլ դժվար լինի Հայաստանում բիզնեսով զբաղվելը, ինքն ամեն բան անում է, որ բարեխիղճ արտադրող անունը վաստակի։ Հայաստանը փոքր է, մարդիկ իրար ճանաչում են, եթե մի բան անորակ լինի, կամ թերանա, հաստատ իր ստեղծածի անվան վրա բիծ կմնա, որն էլ կանդրադառնա ընդհանրապես հայկական արատադանք պիտակն ունեցողների վրա։ Այս բիզնեսը հիմնադրվել է 10-ը հազար դրամով։ Հայաստանում, փաստերոն, մարդիկ կարողանում են չնչին գումարով բիզնես սկսել։

Աննան մեծ ցանկություն ունի արտահանման, դա իր երազանքն է, ոչ միայն բիզնես տեսանկյունի շահերից, այլև հայկականը աշխարհին հայտնի դարձնելու համար։ Ինքը հավատում է իր երազանքին։

Ցուցադրել ավելի
Back to top button