Ստարտափ Հայաստան

Մատիտի նորարարական տուփեր ու էկոպայուսակներ՝ Made in Dilijan պիտակով․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Արթուր Ղազարյանն ու Աիդա Աթաբեկյանն ամուսիններ են։ Իրենց գործունեությամբ, որպես հասարական կազմակերպություն և կանանց սոցիալական ձեռնարկություն, անում են ամեն ինչ, որ առաջին հերթին շահի համայնքը, քաղաքը և շահառուները։ Դիլիջանի երիտասարդ կանանց և տղամարդկանց հմտություններն ու կարողությունները բացահայտելով, նրանց փորձում են դարձնել ավելի պատասխանատու և նախաձեռնող քաղաքացիներ։

Արթուր Ղազարյանն ու Աիդա Աթաբեկյանը

Ամուսինները «ԱՐՄԵՆԵԿՈՊ» կանանց սոցիալական ձեռնարկության հիմնադիրներն են։ Այն հիմնադրվել է 2018 թ-ին, նպատակը երիտասարդ կանանց զբաղվածության խթանումն է, նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարելավումը, որի համար յուրաքանչյուր տարի հավաքագրում են 20 գործազուրկ կին՝ Դիլիջան խոշորացված համայնքից, նրանց համար կազմակերպում անվճար համակարգչային հմտությունների, անգլերենի,  ձեռանրկատիրության և կարուձևի դասընթացներ։

Սոցիալական ձեռնարկատիրության հիմքում ընկած է սոցիալական որևէ խնդիր, որի հիման վրա էլ իրակականում են բիզնես գաղափարները։ Այս բիզնեսի արդյունքում կանանց գերակշիռ մասը կարողանում է աշխատանք գտնել, իսկ մյուսներին աշխատանքով ապահովում են կազմակերպության արտադրական հատվածում։

Այս պահին սոցիալական ձեռնարկությունն ունի 3 հիմնական աշխատող, մեծ պատվերների դեպքում կարողանում են գործարքային հիմունքներով ընդգրկել ևս 3 կնոջ՝ հենց իրենց շրջանավարտներից:

Արտադրում են մատիտների տուփեր և կտորե էկո պայուսակներ, դրանք դիլիջանյան պատկերներով են, պայուսկներ արտադրելու հիմնական նպատակը պլաստիկից հրաժարվելն է, այդ առիթով  յուրաքանչյուր տարի պատրատում են  500 կտորե պայուսակ և անվճար բաժանում առևտրի կետերում։ Մատիտի տուփերն ու պայուսակներն առաջին արտադրանք են, որի պիտակի վրա գրված է Made in Dilijan: Ըստ Աիդայի, սա կարևոր հանգամանք է Դիլիջանի՝ զբոսաշրջային քաղաք լինելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button