Ստարտափ Հայաստան

Բժշկի ցուցումը՝ բիզնես գաղափար․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Երբևէ մտածե՞լ եք սեփական բիզնես ունենալու մասին, մտքի ծայրով գոնե մեկ անգամ անցկացրել եք։

Իսկ մտածե՞լ եք, թե ինչ դժվարությունների կբախվեք, ինչ խնդիրներ կառաջանան, ինչպես կլուծեք դրանք և ինչ ազդեցություն կունենա ձեր գործունեության վրա։

Սաթենիկ Փախանյանը բիզնեսն սկսելուց առաջ հստակ գիտակցել է, թե ինչ է սպասում իրեն, բայց որ ամեն բան իր պատրաստած կոնֆետների պես բազմաշերտ կլինի, այ դա մտքով չի անցել։

Սաթենիկի բիզնես ուղին պատահական բացվեց։ Ասում են՝ այն ամենն ինչ չունես, ինքդ ես ստեղծում, այդպես էլ պատահել է։ Սաթենիկն անհրաժեշտությունից դրդված սկսում է կոնֆետներ պատրաստել, բայց դրանք սովորական չէին։ Առանց շաքարի էին և քաղցր։

Սաթենիկը որոշում է Հայաստանի ունեցած բարիքներն օգտագործել իր կոնֆետների մեջ ու տեսնել, թե ինչ է ստացվում ու մարդիկ ինչպես են արձագանքում։

Ուրախությամբ փաստում է, որ կարողացել է տանից տեղափոխվել փոքրիկ արտադրամաս։ Սա ապացույցն է այն բանի, որ Հայաստանում հնարավոր է ունենալ փոքրիկ բիզնես և հաջողել այնքան, որ արդեն քո առանձին տարածքն ունենաս ու ընդհանրապես կարևոր չէ, թե քանի քառակուսի մետր կլինի։

Զրույցի վերջում Սաթենիկը հստակեցնում է՝ Հայաստանում նման կոնֆետներ պատրաստողներ էլի կան, բայց մրցակցություն չկա, ու ավելացնում, թե որ դեպքում հայ արտադրողների ապրանքը կռվան կդառնա։

Ցուցադրել ավելի
Back to top button