Ստարտափ Հայաստան

Կորոնավարակից առաջ դիմահարդար, իսկ հետո՝ հրուշակագործ։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Համավարակը ուժգին տեղաշարժեր արեց աշխարհում։ Ցնցումները հասնում էին նաև Հայաստան։ Կամաց-կամաց ականատեսն էինք լինում աշխարհում մեծ փոփոխության ու ակամայից դառնում դրա մի մասնիկը։ Ամենահետաքրքիրը, թերևս, այն էր, որ մարդիկ սկսեցին կտրուկ փոխել իրենց ոլորտն ու զբաղվել լրիվ այլ գործունեությամբ։ Օրինակ՝ երբեմնի դիմահարդար Սիրանուշը դարձավ հրուշակագործ։

Մի «կորոնագիշեր» Սիրանուշի մոտ ոչ մի կերպ չի ստացվում քնելը։ Մտածում է աշխարհի վիճակի, համավարակի, իր կորցրած աշխատանքի մասին ու պատահաբար մտքին գալիս է մայրիկի պատրաստած քաղցր ժելեներն ու թռչնի կաթը, ու հիշողության մեջ խորը քնած դրվագները միանգամից պարզվում են։ Մայրիկը դրանք միշտ պատրաստում էր ինչ-որ հետաքրքիր բաժակների մեջ։ Հաջորդ օրն արթնանում է, խանութից գնում անհրաժեշտ պարագաներն ու որոշում, որ մայրիկի պատրաստածը կարելի է մի փոքր փոփոխել ու հետաքրքիր ինչ-որ բան ստանալ։ Սիրանուշի պատրաստած սերով բաժակների գաղափարը սկսՍեց տարածվել Հայաստանում։ Մասնագետներն էլ էին պատրաստում նման տորթ-բաժակներ։ Այդ ժամանակ հիասթափվում է, մտածում, որ գուցե դադարեցնի աշխատանքները։ Հետո ելքը գտնում է։ Սիրանուշի պատրաստած բաժակների մեջ սովորական մեծ տորթից կարելի է ասել՝ մի հատված է։

Առաջին սերով բաժակները գնահատել են հարազատները։ Սիրանուշը հանպատրաստից որոշում է, որ պետք է գեղեցիկ ֆոտոշարք անի ու դրանք հրապարակի սոցցանցերի էջերում։ Արդյունքը շշմելու էր։ Մարդիկ սկսում են ուշադրություն դարձնել գաղափարին, ու հենց առաջին օրերից էլ Սիրանուշը պատվերների պակաս չի ունենում։ Սիրանուշը տանն է աշխաում։ Հարմար է։ Տան անդամներն արդեն սովորել են անուշ բույրերի ընկերակցությամբ ապրել։ Բիզնեսն սկսել է 10 հազար դրամով։ Հետո կամաց-կամաց ավելացրել է թիվը։ Տորթերի այս տեսակը հայտնի է դարձել։ Դրանք հարմար են ամեն առիթի համար։ Սիրանուշը գիտի, որ հաճախորդին պետք է անընդհատ նորություն առաջարկես, այն ինչ անում է հիմա, սիրվել է, նրան հաջողություն է բերել, նաև ֆինանսական հանգստություն, բայց դրանից, ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ թուլանալ պետք չէ, փոխարենը պետք է աշխատել գիշեր ցերեկ։

Ցուցադրել ավելի
Back to top button