Ստարտափ Հայաստան

Երիտասարդ նկարիչը հագուստի հայկական բրենդ է հիմնել․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Աշոտը երկու տարեկանից է նկարել։ 

Արվեստի այս ճյուղը գենետիկորեն է փոխանցվել նրան, մայրը նկարիչ է։ 

Փոքր տարիքից որոշում է, որ պետք է արվեստանոց ստուդիա ունենա, այդտեղ մարդկանց նկարել սովորեցնի, բացի այդ էլ հնարավորություն կունենա վաղուց ունեցած բիզնես մտքեր իրականացնել։ Չնայած Աշոտն այդ ժամանակ փոքր էր, բայց բիզնեսում քայլերը հստակ էր անում։ Ամեն ինչ մտածել էր, որպեսզի մարդիկ չմտածեին՝ այդքան երիտասարդ է, ինչպե՞ս կարող է մյուսներին նկարել սովորեցնել, իսկ նա արվեստանոցն այնպես էր դասավորել, որ հենց առաջին հայացքից մարդիկ տեսնեին իր աշխատանքներն ու կոտրվեր կարծիքը, որ ինքը բավականաչափ փորձ չունի մյուսներին սովորեցնելու համար։ Նոր հագուստներ ստեղծելու միտքը վաղուց է եղել, բայց մինչև դրան հասնելը Աշոտը դեռ փոքր տարիքից է բիզնեսով զբաղվել։ Բիզնես նախագծեր ունենալը Աշոտի համար սովորական մի զբաղմունք է եղել:

Աշոտի բիզնեսում ֆինանսական ներդրում արել է հորաքույրն ու ինքը։ Սկզբից նրա գաղափարն անսովոր է եղել հարազատների ու ընկերների համար, հետո հասկացել են, որ դա արվում է առաջին հերթին ստեղծագործ միտքը մարդկանց փոխանցելու, հետո նոր գումար վաստակելու համար։ 

Աշոտն ինքն է առաքումները կատարում, այդպես ավելի մոտ ես հաճախորդին, ասում է՝ վերջիվերջո այս ամենը արվում է մարդկանց, հայկական արտադրության ևս մեկ ապրանքանիշ ունենալու ու գեղեցիկը փոխանցելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button