Ստարտափ Հայաստան

Հայաստանը կարծես մի վարդ լինի, այնքան աճելու ու զարգանալու տեղ կա, որ որոշեցինք Իրանից տեղափոխվել հայրենիք։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մանագիտությամբ թարգմանիչ, 27 ամյա Թալին Միրզայանսը ամուսնության առաջին օրվանից մտածել է, որ վայրկյան առաջ պետք է Իրանից տեղափոխվել Հայաստան։ Մեկ տարի հետո ամուսնու հետ վերջապես որոշում են ու իրենց փոքրիկ ընտանիքով վերադառնում հայրենիք։Կորոնավարակի ժամանակ, երբ ամբողջ աշխարհը մեկուսացման մեջ էր, Թալինը որոշում է ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել։ Շատ արագ կողմնորոշվում է ու անցնում գործի։

Բաժակներ ու մոմակալներ է պատրաստում, հետո սկսում է ավելի մեծ իրեր պատրաստել։Հայաստանում Թալինը սկսում է ուսումնասիրել շուրջը, զգում է, որ մարդիկ սիրում և գնահատում են ձեռագործ աշխատանքները, էսթետիկ իրերի հանդեպ հատուկ սեր ունեն ու որոշում է մի հետաքրքիր բիզնես հիմնել։

Կնիքներ պատրաստելը ռիսկային քայլլ էր։ Դա առաջին անհրաժեշտության իր չէ, վաճառքները գուցե այդքան էլ շատ չլինեն, բայց Թալինը հաշվիր էր առել, որ ինքն իսկզբանե այդ աշխատանքով զբաղվելու է ոչ թե գումար աշխատելու, այլ մարդկանց ծանոթացնելու իր արվեստին։Տան մի անկյունը վերածել է շատ փոքրիկ արտադրամասի։ Այնտեղ միշտ լավ երաժշտություն է հնչում ու արվեստի շունչն է օդում կախված։ Հաճախ է ոգեշնչվում հայկական խաչքարերից, կնիքների պատրաստման ընթացքն էլ նրան հիշեցնում է խաչքարերի քանդակման գործընթացը։

Հայաստանը Թալինի ընտանիքին գրկաբաց է ընդունել, Հայաստանի մարդիկ սիրում են Թալինի արվեստը, ոգևորում նրան, ողջունում գաղափարները։ Բիզնեսն էլ կարծես հարմար տեղավորվել է Հայաստանում։

Ցուցադրել ավելի
Back to top button