Ստարտափ Հայաստան

Ծրագրավորողն ստեղծում է հայ նկարիչների ստեղծագործություններով փազլներ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ հիմա ծրագրավորող Ստեփան Կակոսյանի «եփած ճաշն» այսօր դարձել է հաջողված բիզնես։
Ստեփանն արտադրում է հայ նկարիչների նկարներով փազլներ, որոնք Հայաստանում նորություն են։

Ստեփանի խոսքով շատ ավելի հարմար և օգտակար կլինի, եթե արտադրական ամբողջ ընթացքն իրականացվի Հայաստանում, բայց այսօր ցավոք այդ հնարավորությունները չունենք։ Քիչ գումար չի ներդրել բիզնեսում, նրա խոսքով դեռ սկիզբն է, հետո ավելի շատ ներդրումներ կլինեն, տեսկանին էլ կավելանա։

Ստեփանը Գյումրիում է ապրում, բիզնեսն էլ այնտեղ է ստեղծել և զարգացրել, չնայած դժվարություններին, Ստեփանի մտքով չի անցել դադարեցնել գործունեությունը։ Ապագայում որոշել է սեփական սարքավորումներն ունենալն ու հենց Հայաստանում էլ արտադրական գործընթացի մեծ մասն իրականացնել։

Ցուցադրել ավելի
Back to top button