Ստարտափ Հայաստան

Մեր խաղալիքները մեծանում են երեխայի հետ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Աննա Դավթյանը մասնագիտությունն ընտրել է չսիրելով, հետո սովորելու ընթացքում հասկացել է, որ սկսում է սիրահարվել մասնագիտությանը։ Ուսանողական տարիներից աշխատել է, երևի հենց մասնագիտությունն է հիմք եղել, որ ստեղծի իր փոքրիկ բիզնեսը։ Աննան մասնագիտությամբ լոգոպեդ է։

Մայրանալուց հետո Աննան սկսում է խորանալ այնպիսի հարցերի մեջ, որոնց մասին երբեք չի մտածել, օրինակ՝ թե ինչ հումքից խաղալիքով է խաղում իր բալիկը։ Այդպես որոշում է, որ անձամբ պետք է ստեղծի իր բալիկների համար անվտանգ խաղեր ու խաղալիքներ։

Աննան թիմ ունի, որտեղ աշխատում են նաև մարզերում բնակվող կանայք։ Հեռավորությունը դժվարություն չի առաջացնում, կարևորը կանայք երեխաներին մեծացնելու հետ զուգահեռ աշխատանք ունեն ու կարողանում են տանից ստեղծագործել, ասում է Աննան։

Աննայի բիզնես հաջողության պատմությունն իրականում սկսվեց մի կարի մեքենայից։ Եթե չլիներ այդ մեքենան, հիմա գուցե ավելի դանդաղ քայլերով առաջ կգնար։ Մեքենայի օգնությամբ Աննան կարողանում է որոշակի գումար աշխատել, ինչն էլ ներդնում է գործի մեջ։ Հենց սկզբից էլ որոշել էր, որ ոչ մեկից ֆինանսական օգնություն չի խնդրելու, անգամ հարազատներից, ամեն բան անելու է ինքնուրույն։

Ցուցադրել ավելի
Back to top button