Ստարտափ Հայաստան

Երբ «Մարդուկը» Շուշիից հասավ Երևան, նրան գրկաբաց ընդունեցին։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Քնար Դանիելյանը Շուշիից է, ուր տեղի երեխանների հետ ուներ ձեռքի աշխատանքների խմբակ։ Պարապմունքներից մեկի ժամանակ, երբ երեխաները ստեղծագործում էին, նրա մոտ ծնվեց գաղափար` երեխաների պատկերացումները վերածել խաղալիքների, և այդպես ստեղծվեց «Մարդուկ»֊ը։   2018 թվականին հայտարարվում է Արցախի սկսնակ բիզնես ծրագրերի մրցույթ, որտեղ լավագույն երեք բիզնես ծրագրերից մեկի կոչմանն է արժանանում «Մարդուկ»֊ը, որը սովորական խաղալքներից տարբերվում է իր ստանդարտ չլինելով։ 

  Քնարի առաջին դրամաշնորհը կազմել է երեք հարյուր հազար դրամ, որից 70.000֊ը հատկացրել է կարի մեքենային, իսկ մնացածը` կտորեղենին։   Երբ  արդեն ուներ կարի մեքենա, որակյալ տեքտսիլ և ամեն ինչ ընթանում էր բնականոն կերպով, սկսում է 44 օրյա պատերազմը, և ամեն ինչ զրոյանում է։ Քնարը Շուշիից Երևան է տեղափոխվում և իր մեջ ուժ գտնելով վերակենդանացնում է բիզնեսը։  

 Ասում է` ունի արցախցի հաճախորդներ, որոնց պատվերների դեպքում շատ ժամանակ ուղղակի նվիրում է։   

Մեկ տարուց ավել է Քնարը ապրում է Երևանում, բիզնեսը զարգանում է, շահույթը քիչ չէ։ Ամբողջ աշխատանքը միայնակ է անում, սկսած պատվերն ընդունելուց, կարելուց և վաճառելուց։   Քնարի աղջկա աշխարհ գալուց հետո սկսել է նորովի ստեղծագործել, հասկանալ` ինչն է դուր գալիս երեխաներին, ինչպես նաև ինչ է պետք մայրիկներին։ Նշում է, որ մանկասայլակի անկողնային հավաքածու արտադրելու գաղափարն էլ հենց այդ ժամանակ է առաջացել, երբ չի գտել իր աղջկա համար որակյալ անկողին և որոշել է ինքն արտադրել, ինչն էլ մեկ ամսում սիրվել է։  

 «Եթե մենք մեր մեջ ուժ չգտնենք մեր ապագան ստեղծելու, ապա ո՞վ պիտի անի, ո՞վ պիտի ոտքի կանգնեցի մեր հայրենիքը։ Մենք պետք է ուժ գտնենք ու վերակենդանանաք», ֊ասում է Քնարը։

Ցուցադրել ավելի
Back to top button