Իմ օրինակը

Գևորգ Հարությունյանի օրինակը

EduVanHub շարժական կրթական նախագծի նպատակը գյուղերում ապրող պատանիներին ու երիտասարդներին մեդիագիտելիքներով զինելն է։ Նախագծի հիմնադիր Գևորգ Հարությունյանն ասում է, որ ավտոմեքենայով ճամփորդելն այնքան էլ հեշտ չէ, բայց, երբ գործի մեջ սեր ու էնտուզիազմ ես ներդնում, այնքան էներգիա ես գեներացնում, որ անգամ չքնելու, դժվարությունների հանդիպելու դեպքում էլ միևնույնն է չես հոգնում կամ հուսահատվում։

Լուսանկարը՝ Գևորգի ֆեյսբուքյան էջից

EduVanHub ծրագիրը մեկնակարել է 2018 թվականից Եվրամիության աջակցությամբ։ Ունեցել է 3 փուլ Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում և Ռուսաստանում։ Դասընթացներին հիմնական շեշտը դնում են համացանցից գրագետ օգտվելու, մեդիաանվտանգության կանոնները պահպանելու վրա, այս տարի ավելացել է նաև վլոգինգի դասերը, ինչն ամենապահանջվածն է։ Պատանիները սիրով սերտում են ֆոտո–վիդեո նկարելու, այն գրագետ տարածելու գործիքները։ EduVanHub շարժական կրթարանը եղել է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում։ Գևորգն ասում է՝ ցանկությունը մեծ է շրջել Հայաստանի բոլոր մարզերով, քանի որ մեդիագիտելիքների պակաս բոլոր գյուղերում կա, բայց ռեսուրսները սահմանափակ են։ 

Գոշի միջնակարգ դպրոցում

Դասերը հիմնականում անցկացնում են լրագրողները, վլոգերները, լուսանկարիչները և մեդիա ոլորտի այլ մասնագետներ՝ հիմնականում կամավոր հիմունքներով։ Դասընթաց անցած պատանիների հետ կապը միշտ են պահում և սիրով հետևում նրաց հաջողություններին։

Շատին գյուղում

Գևորգն ասում է՝ միայն այն միտքը, որ որևէ գյուղում կարողացել ես կյանքն ակտիվանցնել, պատանիներին նոր գիտելիքներ փոխանցել, արդեն ուրախության ու բավարարվածության զգացում է առաջացնում։
Մարզերում երիտասարդները մեծ պոտենցիալ ունեն, միայն պետք է աշխատել նրանց հետ ու ճիշտ ուղղություն ցույց տալ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button