Իմ օրինակը

Արման Մաթևոսյանի օրինակը

Գյումրեցի նկարիչ Արման Մաթևոսյանն արցախյան 44–օրյա պատերազմում զոհված հերոսների 30–ից ավելի որմնանկար է պատկերել Հայաստանի տարբեր մարզերում ու Երևանում։ Առաջին նկարը Մխիթար Գալեյանինն էր։ Կոմիտաս փողոցի շենքերից մեկի պատին Արմանի պատկարած նկարի տեսանյութը տարածվեց համացանցում, դրանից  հետո զանգերը չէին դադարում․ զոհված տղաների հարազատները խնդրում էին, որ իրենց որդիներին էլ նկարի։

Որմնանկարը հսկայական աշխատանք է պահանջում, բայց տղաներին նկարելուց յուրահատուկ ուժ է գալիս, որը մոռացնում է բոլոր խնդիրներ,– ասում է Արմանն ու հավելում, որ մոտ 7– 8 ժամ մինչև 8–րդ հարկ բարձրության վրա աշխատում է: Այդ ընթացքում ո՛չ հոգնածություն, ո՛չ էլ սովածություն է զգում, երբ ավարտում է նկարը թեթևություն է իջնում հոգում, որ կարողացել է մի ընտանիքի սփոփի։ Նկարելուց առաջ տղաների ծնողների հետ խորհրդակցելը պարտադիր է։ Յուրաքանչյուր դետալ քննարկում են միասին, վերջանական համաձայնության գալուց հետո է միայն վրձինը ձեռքը վերցնում։ Որմնանկարների համար անհրաժեշտ գումարը հոգում են տղաների ծնողները, հարազատները։ Երիտասարդ նկարիչն այնպիսի ներկերով է աշխատում, որ 10–15 տարի դիմանան եղանակային փոփոխություններին։

Արմանը սովորել է Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան Մանկավարժական համալասարանում, տարբեր դպրոցներում է դասավանդել, հետո իր գեղարվեստի ստուդիան է բացել։ Իր սաներին նկարչություն է սովորեցնում, ասում է՝ յուրաքանչյուր պետության ամուր հիմքը կրթված, կայուն գիտելիքներ ունեցող սերունդն է։ Հենց նրանք են հայրենիքի վաղվա օրվա կերտողը։ 

Մինչև տարեվերջ կավարտի որմնանկարների շարքը։ Ցանկանում է մեծ ցուցահանդես բացել և հերոս տղաների դիմանակներն իր սաների վրձնած տարբերակով ներկայացնել։ Գյուրեցի նկարիչը մոտ ապագայում նաև անհատական ցուցահանդես կունենա, որտեղ կներկայացնի իր պատկերացրած հզոր Հայաստանը։ Ցուցահանդեսը կկրի «Ապագայի աչքերով» խորագիը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button