Իմ օրինակը

Զարուհի Խլոյանի օրինակը

«Վարդենիսի երիտասարդ նախաձեռնող» սոցիալ-կրթական նախաձեռնության հիմնադիրը 17-ամյա Զարուհի Խլոյանն է: Սկզբում համավարակը, հետո պատերազմը խոչըդոտեցին ակտիվ գործունեությանը։ Բայց արդեն մի քանի ամիս է, ինչ տարբեր ծրագրեր են իրականացնում։ Զարուհին պատմում է, որ այդ ամենի հիմքը դրվել է տարիներ առաջ, երբ 13 տարեկանում որոշեց գնալ համայնաքապետարան և խորհուրդ տալ ուշադրության կենտրոնում պահել  վարդենիսցի երիտասարդներին, քանի որ նրանք մեծ պոտենցյալ ունեն և պետք է այն ճիշտ օգտագործել։

Լուսանակարը` Զարուհու ֆեյսբուքյան էջից

Այդ ամենին զուգահեռ Զարուհին սովորում է Վարդենիսի Բադեյան  պետական քոլեջի՝ բանկային գործ բաժնում։ Որոշել է Ամերիկյան համալսարան ընդունվել, բիզնես բաժին։ Աշխատել է  Uteach Armenia-ում սոց-մեդիա մարքեթինգի և Research-ի ոլորտում, բայց մի քանի ամիս է, ինչ չի աշխատում, ցանկանում է առաջիկա ծրագրերի վրա կենտրոնանալ։

Զարուհին նաև ՈՄԱ Վարդենիսի հիմնադիրն է: 44-օրյա պատերազմից հետո Վարդենիսը դարձել է սահմանամերձ և մարտական պատրաստվածություն բոլորը պետք ունենան, այդ էր պատճառը, որ Ֆեյսբուքում  դրամահավաք նախաձեռնեց և հավաքված գումարով հրահանագիչները կարողացան վերապատրաստվել։

Տարբեր կազմակերպություններում կամավորական աշխատանք շատ է կատարել Զարուհին: Նրա խոսքով՝ ինքը հոգով սրտով կամավոր է․«Կամավորությունը տալիս է ամեն ինչ բացի գումարից, բայց տալիս է շատ հմտություններ գումար վաստակելու համար»:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button