Իմ օրինակը

Աշոտ Մարկոսյանի օրինակը

Գրեթե մեկ տարի է, ինչ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում պատանիները կարող են անվճար վեբ ծրագրավորում և գրաֆիկ դիզայն սովորել։ IT դպրոցի գաղափարն Աշոտ Մարկոսյանին է։ Ասում է՝ ցանկանում է, որ իր համայանքում էլ երեխաները 21–րդ դարի ամենապահանջված մասնագիտությունները սովորելու հնարավորություն ունենան։ Մինչև հիմնական դասընթացի մեկնարկը դպրոցի աշակերտները փորձաշրջան են ացնում, այն բարեհաջող ավարտելուց հետո միայն շարունակում ուսումը։ Գրաֆիկ դիզայնի կուրսը տևում է 3, ծրագրավորմանը՝ 6–8 ամիս։ Այս դասընթացներից բացի առաջիկայում  կավելանան նաև մոբայլ ծրագրավորման և SMM դասերը։

Լուսանկարը՝ Աշոտի ֆեյսբուքյան էջից

Աշոտն ավարտել ԵՊՀ–ն, մասնագիտությամբ վեբ ծրագրավորող է։ Այժմ աշխատում է իտալական «Վոքսլոուդ» ընկերությունում։ Դպրոցի համար տարածք վարձակարելու, տեխնիկա գնելու համար վարկ է վերցրել։ Հաջորդ օրն իր ծրագրերի մասին չինացի գործընկերոջն է պատմել, որն առանց վարանելու ֆինանսական օգնություն է տրամադրել։
Աշխատանքն ու դասընթացները համատեղելը բարդ չէ,–ասում է Աշոտն ու նշում հեռավար աշխատանքի դրական և բացասական կողմերը։ Թեև աշխատավայր ընտրելու հարցում ազատ ես, բայց անմիջական շփման բացակայությունն իր տեղը զգալ է տալիս։
Իտալական կազմակերպությունում հայ աշխատակիցներ չկան, շատերը Հայաստանի մասին Աշոտի պատմությունների, նկարների միջոցով են ծանոթանում և ցանականում իրենց աչքով տեսնել։ Հայաստանից դուրս ապրելու մասին երբեք չի մտածել, ասում է՝ հայրենիքը մեր կարիքն ունի, իսկ մենք՝ հայրենիքի:

Ցուցադրել ավելի
Back to top button