Յուրաքանչյուր ճամփորդություն պատմություն է, որը ձևավորում է մտածողություն և ընդլայնում աշխարհայացքը։ Ռոզա Գրիգորյանը մանկուց երազել է ճամփորդել, և ճամփորդական հաղորդումներ դիտելիս հավատացել, որ մի օր ինքն էլ կքայլի այդ փողոցներով։ Այժմ տարվա ընթացքում նա այցելում է մի քանի պետություն՝ բացահայտում նոր մշակույթների ու կենսակերպեր։ Հատկապես գրավում է ասիական մշակույթը՝ իր ավանդույթներով, փիլիսոփայությամբ և առօրյայի հանդեպ յուրահատուկ վերաբերմունքով։

Ռոզայի համար ճանապարհը պարզապես տեղաշարժ չէ․ այն զգացմունքների, տպավորությունների և ինքնաճանաչման շարունակական ընթացք է, որտեղ յուրաքանչյուր նոր վայր բացում է նոր շերտեր։



