Մարիամ Կիրակոսյանն ընտանիքի հետ ապրում է Նիդերլանդներում և ակտիվորեն ներգրավված է երիտասարդական փոխանակման ծրագրերում։ Ստեղծել է Bright Future հիմնադրամը, որի միջոցով երիտասարդներին հնարավորություն է տալիս մասնակցել տարբեր կրթական, մշակութային և փոխանակման ծրագրերի, բացահայտել նոր երկրներ, ձեռք բերել փորձ, նոր ընկերներ։

Ճամփորդությունները Մարիամի կյանքի անբաժան մասն են։ Նա սիրում է բացահայտել նոր քաղաքներ, զգալ յուրաքանչյուր վայրի մթնոլորտը, ծանոթանալ մարդկանց հետ ու հավաքել հիշողություններ աշխարհի տարբեր անկյուններից։



