Ճամփորդությունների և արկածների սիրահար է Արթուր Քարամյանը։ Աշխարհի տարբեր անկյուններից միշտ վերադառնում է հետաքրքիր պատմություններով ու անմոռանալի տպավորություններով։ Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր ճամփորդություն նոր փորձառություն է և աշխարհը ճանաչելու հնարավորություն։

Ճամփորդության նկատմամբ սերն ու հետաքրքրությունը նրան տարել են դեպի զբոսաշրջության ոլորտ, որտեղ ձեռք է բերել մասնագիտական փորձ և ուսումնասիրել ոլորտի առանձնահատկությունները։ Ժամանակի ընթացքում Արթուրը հասկացել է, որ իր գիտելիքները կարող է օգտագործել սեփական տուրիստական կազմակերպության ստեղծման ու զարգացման գործում։



