Յուրաքանչյուր ճամփորդություն նոր պատմություն է, նոր զգացողություն ու փորձառություն։ Սյու Ավետյանը ճամփորդել սկսել վաղ տարիքից։ Նրա առաջին լուրջ փորձառությունը եղել է 17 տարեկանում, երբ քրոջ հետ մեկ ամսով մեկնել է Անգլիա ամառային դպրոցում սովորելու։ Այդ ուղևորությունը դարձել է շրջադարձային իր կյանքի համար, քանի որ ժամանակի ընթացքում ճանապարհորդել դարձավ ոչ միայն հետաքրքրություն, այլև կյանքի կարևոր մաս։ Նա սկսեց ավելի հաճախ պլանավորել ուղևորություններ, ուսումնասիրել նոր ուղղություններ ու ստեղծել հիշողություններ։

Այսօր Սյուն իր ճամփորդական փորձը ներկայացնում է նաև Instagram–ի իր բլոգում։ Նրա էջում կարելի է տեսնել ոչ միայն գեղեցիկ կադրեր տարբեր երկրներից, այլև օգտակար խորհուրդներ, իրական փորձառություններ, ճամփորդական հնարքներ և ոգեշնչող պատմություններ։



