Ժամանակակից աշխարհում ճամփորդությունը պարզապես հանգիստ չէ, այն զարգացման և նոր հնարավորությունների ճանապարհ է։ Վարդան Լաբլաջյանը եղել է 50 պետությունում՝ յուրաքանչյուր ուղևորությունից վերադառնալով նոր պատմություններով, նոր ընկերներով և մոտիվացիայով։

Նա մասնակցում է տարբեր երկրներում անցկացվող փոխանակման ծրագրերի։ Այդ ճամփորդությունները նրա համար ոչ միայն նոր վայրեր բացահայտելու հնարավորություն են, այլև գիտելիք, փորձ և միջազգային կապեր ձեռք բերելու կարևոր հարթակ։ Նա ծանոթանում է այլ ազգերի երիտասարդների հետ, շփվում, քննարկում գաղափարներ, կիսվում փորձով և մշակույթով։



