Կյանքը ճանապարհին

«Կյանքը ճանապարհին»․ Գոհար Ավետիսյան

Գոհարը Ավետիսյանը տուրմենեջեր է։ Սիրով և պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին՝ օգնելով այցելուներին ճիշտ կազմակերպել հանգիստը՝ հաշվի առնելով նրանց նախասիրությունները, ցանկություններն ու ճամփորդական փորձառությունը։

Գոհարը սիրում է ճամփորդել, բացահայտել նոր մշակույթներ և կուտակել գործնական փորձ իր ոլորտում։ Այս փորձը նրան օգնում է ավելի լավ հասկանալ զբոսաշրջիկների սպասումները և առաջարկել իսկապես հիշարժան հանգիստ։

Նա հատկապես նախընտրում է էկզոտիկ ուղղությունները՝ ընտրելով յուրահատուկ և տպավորիչ վայրեր, որոնք կարող են անմոռանալի փորձառություն պարգևել։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button