Դիանա Ղազարյանի համար ամենահիշվող ճամփորդությունները սկսվում են հանկարծակի որոշումից ու արագ հավաքված ճամպրուկից։ Նա չի սիրում երկար պլանավորել․եթե որևէ ուղղություն հետաքրքրում է, միանգամից ամրագրում է տոմսերը և ճանապարհ ընկնում դեպի նոր արկածներ։

Դիանան սիրում է ճամփորդել ընկերների հետ, կիսել նրանց հետ գեղեցիկ պահերը, միասին բացահայտել նոր քաղաքներ ու ստեղծել հիշողություններ։ Նրա համար ամեն ճամփորդություն ավելի գունավոր ու հետաքրքիր է դառնում, երբ կողքին մտերիմ մարդիկ են, որոնց հետ կարելի է ծիծաղել, հետաքրքիքր ժամանաց ունենալ և վայելել յուրաքանչյուր պահը։



