Կյանքը ճանապարհին

«Կյանքը ճանապարհին». Մարիամ Հովսեփյան

Մարիամ Հովսեփյանի ճամփորդական պատմությունը սկսվել է երիտասարդական փոխանակման ծրագրից, որը դարձել է աշխարհը բացահայտելու նրա առաջին լուրջ քայլը։
Այսօր նրա համար յուրաքանչյուր ճանապարհորդություն պատմությունների, գիտելիքի և փորձառությունների կուտակում է, որը ժամանակի ընթացքում վերածվում է նոր գաղափարների, հիշողությունների և պատմելու արժանի բովանդակության։

Ճամփորդությունների ընթացքում Մարիամը հավաքում է հետաքրքիր փաստեր՝ տեսարժան վայրերի, ինքնաթիռների, ճամփորդության հետ կապված տարբեր օգտակար հնարքների մասին։ Նրա համար կարևոր է ոչ միայն տեսնելը, այլ նաև հասկանալը և փոխանցելը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button