Վահան Մովսիսյանը սիրում է ճամփորդել և հետևել իր երազանքներին։ Ճամփորդական ուղին սկսել է երիտասարդական ծրագրերից՝ բացահայտելով նոր մշակույթներ և ձեռք բերելով ընկերներ աշխարհի տարբեր անկյուններից։ Ժամանակի ընթացքում այդ փորձառությունները վերածվել են կենսակերպի։

Թեև հաճախ է ճամփորդում, բայց սոցիալական հարթակներում այնքան էլ ակտիվ չէ․ Վահանը համոզված է, որ քաղաքների մթնոլորտը պետք է նախ և առաջ ապրել ու զգալ՝ քայլելով փողոցներով, շփվելով մարդկանց հետ և կլանելով յուրաքանչյուր մանրուք, հետո միայն լուսանկարել ու հրապարակել։



