Կյանքը ճանապարհին

«Կյանքը ճանպարհին»․ Արամ Արամյան

Արամը Արամյանը սիրում է ճամփորդել եվրոպական քաղաքներով, բացահայտել դրանց պատմությունը, մշակույթն ու յուրահատուկ մթնոլորտը։ Նա նախընտրում է այցելել ոչ միայն հայտնի տեսարժան վայրեր, այլև զբոսնել քաղաքի գողտրիկ փողոցներով, ճանաչել տեղացիների առօրյան, փորձել ազգային խոհանոցը և գտնել այն անկյունները, որոնք սովորաբար չեն հայտնվում զբոսաշրջային ուղեցույցներում։

Ճամփորդություններից նա վերադառնում է նոր տպավորություններով, որոնցով մասին սիրով պատմում է ինստագրամի իր հետևորդներին՝ ցույց տալով, որ ճանապարհորդելը կարելի է դարձնել ավելի հեշտ, մատչելի և լավ կազմակերպված։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button