Կյանքը ճանապարհին

«Կյանքը ճանապարհին»․ Ջուլիետա Հարությունյան

Ջուլիետայի ճամփորդական պատմությունը սկսվել է երիտասարդական փոխանակման ծրագրերից։ Հենց դրանց շնորհիվ է նա ծանոթացել տարբեր մշակույթների, հանդիպել մարդկանց աշխարհի տարբեր անկյուններից և ձեռք բերել առաջին ճամփորդական փորձառությունը։ Հետագայում Ջուլիետան սկսել է ճամփորդել նաև ծրագրերից դուրս՝ բացահայտելով նոր քաղաքներ, ուսումնասիրելով դրանց պատմությունն ու մշակույթը։

Լուսանկարը` Ջուլիետայի IG էջից

Կուտակած փորձն ու օգտակար խորհուրդները նա ներկայացնում է Instagram-ի իր էջում՝ ոգեշնչելով մարդկանց ինքնուրույն կազմակերպել իրենց ուղևորությունն ու ավելի համարձակ ճամփորդել:

Ջուլիետան երբեք միայնակ ճանապարհ չի ընկնում։ Նրա խոսքով՝ ճամփորդության ամենագեղեցիկ մասը տպավորություններով կիսվելն է, երբ կողքիդ մարդիկ են, որոնց հետ կարող ես նոր վայրեր այցելել, ապրել նոր զգացողություններ և ստեղծել հիշողություններ:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button