IT շաբաթ

IT շաբաթ․ Ինչպես  անվտանգ և պատասխանատու օգտագործել մեդիան

Տեղեկատվական հոսքերի արագ աճը, սոցիալական մեդիայի ակտիվ օգտագործումը և կեղծ տեղեկատվության տարածումը ստիպում են մարդկանց լինել ավելի ուշադիր ու քննադատաբար  վերաբերվել ստացվող տեղեկատվությանը։ Մեդիանախաձեռնությունների կենտրոնը կարևորում է երիտասարդների հետ աշխատանքը, նրանց տրամադրելով գործնական գիտելիքներ և գործիքներ՝ օգնում է անվտանգ ու պատասխանատու օգտագործել մեդիան:

«Ես եմ մեդիան» ճամբարը, կրթական ձեռնարկները և նման նախաձեռնությունները, անցկացվում են «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։ Այս ծրագրերը նպաստում են  տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելուն, վստահելի ու պատասխանատու մեդիա միջավայրի ձևավորմանը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button