IT շաբաթ

IT շաբաթ․ Արտարժույթի արժեզրկումը բացասական ազդեցություն ունի ՏՏ ոլորտի վրա

ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավարները մտահոգ են արտարժույթի արժեզրկման բացասական ազդեցության և պետության ձեռնարկած ոչ լիարժեք քայլերից։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնած հանդիպման ընթացքում ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներն իրենց առաջարկները ներկայացրեցին ստեղծված դժվարին իրավիճակից դուրս գալու համար։ ԱՏՁՄ նախագահ Հայկ Չոբանյանը նշում է, որ փետրվարից արտարժույթի շուկայում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, ինչի հետեվանքով  ՏՏ որոշ ընկերություններ փակվել են, կամ կրճատումներ արել։ 

Մասնագետների պնդմամբ՝  կառավարությունը որևէ կերպ պետք է խնդրին լուծում գտնի, քանի որ արտարժույթի արժեզրկումը ռիսկի տակ է դրել ՏՏ ոլորտի զարգացումը։ 
Ընկերությունների ղեկավարները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի դարձնել, որ արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած ռիսկերի մեղմացմանն ուղղված նախագիծը հնարավորինս շուտ ընդունվի:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button