IT շաբաթ

IT շաբաթ․ Խաչատրյանի թանգարանում գործում է «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրությունը

Թե ինչպես է Արամ Խաչատրյանը նվագում, մոտենում է գրասեղանին, մտորում և նոտագրում, արդեն կարելի տեսնել մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ ARLOOPA ընկերության հետ համագործակցության արդյունքում թանգարանի այցելուները VR ակնոցների միջոցով կարող են հայտնվել Խաչատրյանի աշխատասենյակում և հետևել «Գայանե» բալետից մի հատվածի՝ «Սուսերով պարի» ստեղծմանը։ Թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի խոսքով՝  նորագույն տեխնոլոգիաների գրագետ  օգտագործմամբ կարելի է գրավել այցելուներին:

Նախագիծը իրականացվել է մի քանի փուլով՝ դիզայն, մոդելավորում, այնուհետև անիմացիայի ստեղծում: VR ակնոցով այցելուները սիրելի կոմպոզիտորին կտեսնեն ստեղծագործական ակտիվ վիճակում։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button