IT շաբաթ

IT շաբաթ․ «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդես

Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաները ներկայացվեցին մարտի 31–ից ապրիլի 2–ը տեղի ունեցած «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսին,որին մասնակցեցին տեղական և արտասահմանյան 50 ընկերություններ։ 

Հայկական արտադության անօդաչու որսացող «Նաիրի» համակարգն իրենից ներկայացնում լակատոր, որը  400կմ շառավղող տվյալներ է հաղորդում թռչող սարքերի մասին։ «Նաիրի» համակարգը «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացրել էր Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը։  

Համակարգի առավելություններից մեկն այն է, որ այն կարող է աշխատել շրջանաձև և հստակ անկյամբ ուղղված։

«Արագած» ընկերությունը,որը զբաղվում է տանկային, հակատանկային, հակաօդային ջերմատեսիլ նշանոցների արտադրությամբ, համագործակցում են Պաշտպանության Նախարարության հետ և 2015թվից հիմանական մատակարարներից են։

«Արագած» ընկերության արտադրանքը

Թռիչք դիրքից 20 կմ շառավղով,  2 ժամ թռիչքային հնարավորությամբ և 70 կմ շառավղով, 5 ժամ թռիչքով հետախուզական ԱԹՍ–ներ, փոքր բեռներ տեղափոխող անօդաչու ուղղաթիռներ և ռադիոտեղորոշման ու կապի համակարգեր էր ներկայացրել «ՊրոՄաքս» ընկերությունը։ Տաղավարում վիդեո տարբերակով ցուցադրվում էր նաև  հարվածային ԱԹՍ–ներ, որոնք  չափսերի պատճառով չէին ներկայացվել։  

Նշեմ, որ ArmHighTech 3–րդ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսն առաջին անգամ Երևանում անցկացվել է 2016 թվականի հոկտեմբերին, 2–րդ ցուցահանդեսը՝ 2018-ի մարտին։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button