IT շաբաթ

IT շաբաթ․ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողները պարգևատրվել են

Օրեր առաջ տեղի ունեցավ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» մրցույթի հաղթող 30 ուսանողների պարգևատրումը: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է ՀՀ բուհերի 102 ուսանող։ Մրցույթը անցկացվում է 2005 թվականինց՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հովանավորությամբ: Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխության նպատակն է ճանաչել ու խրախուսել տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին:

«Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր համանախագահ Չի-Ֆուն Չանը

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի 2020թվականի պետական մրցանակ շնորհվեց  «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի Ֆուն Չանին

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button