IT շաբաթ

IT շաբաթ․ ԵՊՀ ուսանողների նորարարական գաղափարները կիրականանան ինկուբացիոն ծրագրի միջոցով

Երևանի պետական համալսարանի ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ դասախոսների սոցիալական խնդիրները լուծող նորարարական գաղափարները կիրականանան Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն ծրագրի միջոցով։
Օրերս ԵՊՀ–ն, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ցե-Կվադրատ Ամպեգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գևորգյանի խոսքով՝ ծրագիրը մշակվել է համատեղ ջանքերով։

Մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ ռեսուրսներ, մենթորություն, նրանք կսովորեն առաջնորդության հմտություններ, հնարավորություն կունենան կառավարել և զարգացնել սեփական բիզնեսը, ինչի արդյունքում էլ կկարողանան ստեղծել կամ գրանցել ձեռնարկություն։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button