IT շաբաթ

IT շաբաթ․ Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IoT լաբորատորիա

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքում բացվել է վերանորոգված և IoT լաբորատորիայի վերածված երկու լսարան, որտեղ սովորելու են IoT լուծումներ մշակող մասնագետներ: Նոր սարքավորումներով հագեցած լսարանները կրթական մոտիվացնող միջավայր կապահովեն։

Այսօր հաճախ ենք լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը կամ Internet of Things (IoT):
Իսկ ի՞նչ է այն և ի՞նչ նպատակով է կիրառվում։
Իրականում իրերի ինտերնետն ամենուր է․ սկսած օդափոխության համակարգից, որը մենք կառավարում ենք սմարթֆոնով, մինչև թվային համակարգերով հագեցած սմարթ տներ։ Իրերի ինտերնետը մեր կյանքին նոր արագություն և որակ է հաղորդում։ Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված են մարքեթինգի, տվյալագիտության վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button