«Ինժեներական քաղաքում» տեղակայված «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից այս տարվա ընթացքում ավճար օգտվելու հնարավորություն կստանան հետազոտական ինստիտուտների, կրթական հաստատությունների և բարձր արտադրողականության հաշվարկների ու մեծ տվյալների վերլուծությանն առնչվող տեխնոլոգիական և այլ կազմակերպությունները։ Հզոր գերհամակարգիչը նախագծերը և հետազոտությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն է տալիս։ Հայտերը հարկավոր է լրացնել «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի» կայքում։
մեկ րոպեից էլ քիչ



