IT շաբաթ

IT շաբաթ․ Հայաստանը՝ Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր

«AMADEE-24» առաքելության ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա Արարատի մարզում՝ բարձր ժայռոտ սարահարթի վրա։ 6 անալոգ տիեզերագնացներ մարտի 12–ին կհագնեն սկաֆանդրները և մինչև ապրիլի 5-ը կմեկուսանան տիեզերակայանում, 12տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով կանցկացնեն փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին: Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ անցկացվելիք «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի կազմակերպչական թիմերի անդամներն մի քանի օր, ինչ Հայաստանում են։

Առաքելության անձնակազմը բաղկացած կլինի 6 հոգուց՝ 4 տղամարդ և 2 կին։ Հայաստանի տարածքը շատ է նման Կարմիր մոլորակի հրաբխային մակերեսին, իսկ գտնվելու վայրը շատ հարմար փորձերի համար։ Հետազոտությանը մասնակցում է 250 գիտնական Հայաստանից և արտասահմանից:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button