IT շաբաթ

IT շաբաթ․ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ»

«Ճարտարագիտություն, Գիտություն և Արվեստ» խորագրի ներքո՝ դեկտեմբերի 23-25-ը կանցկացվի «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը։
Շաբաթվա շրջանակում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։ Այն կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժիներական ասոցիացիան։ Ճարտարագիտական շաբաթը կհյուրընկալի ոլորտի առաջատարներ մասնագետների, ուսանողների, հետազոտողների և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button