IT շաբաթ

IT շաբաթ․ Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» խմբի 5-րդ հայտերի ընդունում

«1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 5-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 30–ը։ Դրանք կարող եք ուղարկել [email protected] հասցեին։ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ անցկացվող դասընթացները 6 ամիս տեւողությամբ են: Զորացրվելուց հետո լավագույն ուսանողներին կառաջարկվի աշխատանք  ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, տեխնոլոգիական ընկերություններում։ 

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button