IT շաբաթ

IT շաբաթ․ DigiTec և Digitec Summit մեկ հարկի տակ կհամախմբեն ՏՏ ոլորտի առաջնորդներին

Մարտի 10-ից 12-ը Երևանում մեկ հարկի տակ կհամախմբվեն բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներն ամբողջ աշխարհից։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) մարզահամերգային համալիրում կանցկացնի DigiTec 2022 ցուցահանդեսն ու Digitec Summit միջազգային համաժողովը՝ «Ինչպե՞ս են մեծ տեխնոլոգիական նկրտումներ ունեցող զարգացող երկրները մրցակցում գլոբալ մակարդակում» խորագրի ներքո։ Նորարարական լուծումներով կներկայանա 120 տեղական և արտասահմանյան ընկերություն։ Ցուցահանդեսը կունենա ՏՏ սարքավորումների և համակարգերի, ծրագրային և վեբ լուծումների, կիբեռ անվտանգության,  բջջային տեխնոլոգիաների և հավելվածների, դիզայնի և անիմացիայի, արհեստական բանականություն և մեքենայական ուսուցման և մի շարք այլ բաժիններ։
«ԴիջիԹեք» ցուցահանդեսին կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button